Չինաստանում անհայտ տեսակի դինոզավրի մնացորդներ են հայտնաբերվել
Չինաստանի հարավարևմտյան հատվածում գտնվող Յունյան նահանգի ինքնավար շրջաններից մեկում գիտնականներն անհայտ տեսակի դինոզավրի բրածո են հայտնաբերել:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին, մասնագետները ենթադրում են, որ կենդանին բնակվել է 200-150 մլն տարի առաջ: Կենդանու երկարությունը կազմել է ավելի քան մեկուկես մետր:
Յունյանի համալսարանի մասնագետները պարզել են, որ դինոզավրը երեք տարեկան է եղել: Ըստ ատամների ձևի՝ փորձագետները պնդում են, որ դինոզավրը խոտակեր է եղել:
_1.png?1620330710065)










