Ստիպված կլինենք հեռացնել փայծաղը. 80-ամյա ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)

09:43 • 08.05.21

Ավստրալիայի բնակչուհին կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության արտադրած դեղամիջոցով և կարճ ժամանակ անց հոսպիտալացվել մարմնի վրա առաջացած բծերի և կապտուկների պատճառով, գրում է Daily Mail-ը:

Նշվում է՝ 80-ամյա Մորին ԴեԲոյքի դուստրը նկատել է, որ մոր լեզվի վրա բծեր են հայտնվել, իսկ հետո դրանք սկսել են տարածվել ամբողջ մարմնով:

«Երբ նրան ինչ-որ մեկը դիպչում էր, մարմնի վրա անմիջապես հայտնվում էր հսկայական մուգ կապտուկ», - պատմել է կինը:

Դեբոյքի մոտ նկատվել է թրոմբոցիտների քանակի կտրուկ անկում, և նա հիվանդանոցում արյան երկու փոխներարկում է ստացել: Բժիշկները ենթադրում են, որ ստիպված կլինեն  հեռացնել կնոջ փայծաղը: Ըստ բժիշկների՝ ավստրալացի կնոջ վիճակը, ամենայն հավանականությամբ, կապված է AstraZeneca պատվաստանյութի հետ:

Արդեն որոշվել է, որ նրան չի տրվի դեղամիջոցի երկրորդ չափաբաժինը: Ներկայում Արևմտյան Ավստրալիայի առողջապահության վարչությունն ուսումնասիրում էր իրավիճակը:

Maureen DeBoick was taken to the Fiona Stanley Hospital in Perth around two weeks ago by worried family members having recently received her first dose of the jab (pictured is her swelling and bruising)Ms DeBoick will likely have to have her spleen removed and is expected to be in hospital for days to come but her family say doctors are hopeful she will make a full recovery

Ստիպված կլինենք հեռացնել փայծաղը. 80-ամյա ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)