Ամերիկյան Colonial Pipeline-ի վրա հաքերային հարձակման ետևում կարող են կագնած լինել ռուս ցանցահենները. լրատվամիջոցներ

10:00 • 10.05.21

Colonial Pipeline ամերիկյան գազատարի համակարգերի վրա հաքերային հարձակումը կարող էին իրականացնել Ռուսաստանի հետ առնչություն ունեցող մարդիկ, գրում է CNN-ը՝ կիբեռանվտանգության նախկին պաշտոնյայի խոսքերին հղումով:

Հեռուստաալիքի զրուցակցի խոսքով՝ հաքերային հարձակումը հավանաբար իրականացրել է DarkSide խումբը, որը ենթարդրաբար հաճախակի հարձակումներ է իրականացնում ոչ ռուսախոս երկրների դեմ:

Ցանցահենների հետ ՌԴ հնարավոր կապի մասին հայտնել են նաև NBC News-ի աղբյուրները: Նրանց վարկածի համաձայն՝ հարձակումը չի իրականացվել հենց երկրի, այն իրականացվել է ցանցահենների կողմից՝ որպես «հանցավոր սխեմայի» մաս:

Ավելի վաղ Colonial Pipeline ընկորությունը հայտարարել էր, որ հաքերային հարձակման է ենթարկվել, որի հետևանքով ընկերությունը ստիպված է եղել անջատել որոշ համակարգեր «սպառնալիքը զսպելու համար»:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, հաքերային հարձակումը իրականացվել է հատուկ վիրուսային համակարգի միջոցով: Bloomberg-ը հաղորդել է, որ հարձակման թիկունքում կարող են լինել DarkSide հանցավոր խմբից ցանցահենները, որոնց հաջողվել է գողանալ ամերիկյան ընկերությանը պատկանող մեծաքանակ տվյալներ: ԱՄՆ իշխանությունները տարածաշրջանային արտակարգ դրություն են հայտարարել՝ ընկերության գործունեության դադարեցման պատճառով:

Ամերիկյան Colonial Pipeline-ի վրա հաքերային հարձակման ետևում կարող են կագնած լինել ռուս ցանցահենները. լրատվամիջոցներ