ԱՄՆ իշխանությունները կարող են ավտոմեքենայի միջոցով հասանելիություն ստանալ սմարթֆոնում առկա տեղեկություններին
Ամերիկյան իշխանությունները կարող են ավտոմեքենայի`Apple CarPlay և Android Auto համակարգերով աշխատող մուլտիմեդիա համակարգի միջոցով հասանելիություն ստանալ սմարթֆոնում առկա անձնական տեղեկություններին:
Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, ԱՄՆ մաքսային և սահմանային վերահսկման ծառայությունը 456 073 դոլարով շվեդական MSAB ընկերությունից ձեռք է բերել 5 iVe սարքավորում՝ ամերիկյան Berla ընկերության արտադրած տրանսպորտային միջոցներից տեղեկություններ ստանալու համար:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ այս սարքավորումներն իշխանություններին անհրաժեշտ են հետքննությունների անցկացման համար, որի շրջանակում կկարողանան ավտոմեքենայի էլեկտրական համակարգից տեղեկություններ ստանալ ոչ միայն շահագործման վերաբերյալ, այլև սմարթֆոններում առկա անձնական տվյալները: Այդ տեղեկությունը սմարթֆոնից ներբեռնվում է մեքենայի մուլտիմեդիա համակարգ, երբ այն աշխատում է Apple CarPlay և Android Auto ծառայությունների հետ համատեղ:










