Չինաստանում ստեղծվել է ռոբոտ, որը կարողանում է ատամների իմպլանտացիա իրականացնել (լուսանկարներ, տեսանյութ)

17:02 • 11.05.21

Չինաստանում ստեղծվել է ռոբոտ, որը կարողանում է ատամներ տեղադրել: Գաջեթն արդեն անցել է ստուգումների բոլոր փուլերը և այժմ աշխատում է մարդկանց համար, գրում է korrespondent.net-ը:

Նշվում է, որ ռոբոտի՝ իմպլանտների տեղադրման  հարցում սխալվելը տատանվում է 0.2-0.3 մմ-ի սահմանում, ինչը բժշկության մեջ համարվում է նորմ:

Ռոբոտն աշխատում է ինքնավար ռեժիմում՝ շնորհիվ ծրագրավորված ալգորիթմների:

Այնուամենայնիվ, մասնագետները նշում են, որ ռոբոտը չի կարողանա ամբողջությամբ փոխարինել մարդ-ատամնաբույժին: Մասնավորապես, հիվանդի համար նախապես պետք է հետազոտություն անցկացնի բժիշկը, ապա խորհուրդներ տա հիվանդին, որից հետո էլ սարքին կարգադրի ատամներ տեղադրել: Հետևաբար, ռոբոտը նախատեսված է միայն տեխնիկական աշխատանքներ կատարելու նպատակով: 

В Китае робот-стоматолог впервые вставил зубы человекуКитайский робот-стоматолог вставляет зубы - Korrespondent.net

Չինաստանում ստեղծվել է ռոբոտ, որը կարողանում է ատամների իմպլանտացիա իրականացնել (լուսանկարներ, տեսանյութ)