Հրապարակվել են Յուպիտերից ստացված նոր լուսանկարները  

16:05 • 12.05.21

 

Աստղագետները Յուպիտերից ներկայացրել են նոր լուսանկարներ, որոնք բացահայտում են գազային հսկայի մթնոլորտի մանրամասները: Ինչպես հայտնում է Space.com-ը, լուսանկարները հաջողվել է ստանալ Hubble աստղադիտակի օգնությամբ:

Հրապարակված կադրերում պատկերված է Յուպիտերի տուրբուլենտային մթնոլորտի իրավիճակը ալիքների տարբեր երկարություններում, ինչն օգնում է պարզել, թե որն է մոլորակում զանգվածային փոթորիկների առաջացման շարժիչ ուժը:

Պատկերներում երևացող մեծ կարմիր բիծը հսկայական սուպերփոթորիկ է, որը շատ լավ է երևում լուսային ալիքների ուլտրամանուշակագույն դիապազոնի ֆոնին, սակայն գրեթե անհետանում է ինֆրակարմիր դիապազոնի ֆոնին:

Ի տարբերություն կարմիր բծերի` ինֆրակարմիր պատկերների վրա հստակ երևում են ցիկլոնային հորձանուտները, որոնք տարածվում են արևելքից արևմուտք: 72 000 կմ երակարությամբ ձգվող հորձանուտների շարքը վառ գծի տեսքով է երևում մոլորակի հյուսիսային կիսագնդում:

Հրապարակվել են Յուպիտերից ստացված նոր լուսանկարները