Չինաստանն ուղեծրային արբանյակների զանգվածային արտադրություն է սկսել

10:10 • 14.05.21

Չինաստանի օդատիեզերական գիտության և արդյունաբերության կորպորացիան (CASIC) գործարկել է Չինաստանի առաջին խելացի տեխնոլոգիաների կիրառմամբ փոքր ուղեծրային արբանյակների արտադրությունը: Այս մասին գրում է EADaily լրատվականը` հղում տալով China Daily-ին:

Պարբերականի հաղորդմամբ, արդյունաբերական օբյեկտը գտնվում է Ուհան քաղաքում (Կենտրոնական Չինաստան): Այս կայանն ի վիճակի է տարեկան արտադրել մինչև 240 տիեզերական ապարատ, որոնցից յուրաքանչյուրը 1 տոննայից պակաս քաշ ունի:

«Նոր արտադրական գիծը մեզ թույլ կտա զգալիորեն խնայել ժամանակն ու աշխատուժը», - ասել է CASIC-ի  դուստր ձեռնարկության ղեկավար Լյույ Դունմինը:

Նրա խոսքերով՝ նոր տեխնոլոգիաների շնորհիվ արբանյակների կառուցման գործընթացը կարագանա ավելի քան 40%-ով:

 

Չինաստանն ուղեծրային արբանյակների զանգվածային արտադրություն է սկսել