118 մետր. Երկրին է մոտենում ֆուտբոլի դաշտի երկարությամբ երկնաքար

09:01 • 14.05.21

Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը  (ՆԱՍԱ) հայտարարել է, որ այսօր 5,8 միլիոն կիլոմետր նվազագույն հեռավորության վրա Երկրին կմոտենա 2015 KJ19 երկնաքարը, հայտնում է Express-ը:

ՆԱՍԱ-ի տվյալներով՝ տիեզերական մարմինը, որի չափը 118 մետր է (այսինքն՝ ֆուտբոլի դաշտի երկարություն ունի), շարժվում է մեծ արագությամբ՝ 1 վայրկյանում 23 կիլոմետր, կամ 1 ժամում ավելի քան 82 հազար կիլոմետր:

Երկնաքարը Երկրին ամենամոտը կլինի Երևանի ժամանակով 14:04-ին:

ՆԱՍԱ-ից հավաստիացնում են, որ ո՛չ տիեզերական մարմնի չափը, ո՛չ էլ Երկրից դրա հեռավորությունը վտանգ չեն ներկայացնում մոլորակի համար:

 

 

 

118 մետր. Երկրին է մոտենում ֆուտբոլի դաշտի երկարությամբ երկնաքար