Քեմբրիջում եզակի վիրահատություն է արվել. մանագետը վերականգնել է վագրի աչքը (լուսանկարներ)

00:21 • 17.05.21

Բրիտանական Քեմբրիջի համալսարանի անասնաբուժության դպրոցի հիվանդանոցի պրոֆեսոր Դևիդ  Ուիլիամսը վիրահատել է սումատրական վագրին՝ վերականգնելով կենդանու տեսողությունն ու աչքը:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, սա առաջին դեպքն է, երբ վագրին աչքի նմանօրինակ բարդ վիրահատություն է արվում: 17 տարեկան վագրը Քեմբրիջի մոտակա արգելոցի բնակիչներից է: Արգելոցի աշխատակիցները նկատել էին, որ կենդանու ձախ աչքի վիճակը, որն ավելի վաղ կատարակտի հեռացման վիրահատության էր ենթարկվել, վատթարացել է:

Մասնագետնը զննելուց հետո կենդանու մոտ եղջերաթաղանցի խոց է ախտորոշել:  Աչքի եղջերաթաղանթի վիրահատությունը, որն արտասովոր երևույթ չէ ընտանի կատուների և շների դեպքում, գիշատչի պարագայում ավելի մեծ չափաբաժնով «անզգայացնող» է պահանջել:

Այնուամենայնիվ, եզակի վիրահատությունը կատարվել է, այն 30 րոպե է տևել, և վիրբույժը երկու ամիս տևած վերականգնողական բուժումից ու վերահսկողությունից հետո նոր դուրս է գրել կենդանուն:  

 

Քեմբրիջում եզակի վիրահատություն է արվել. մանագետը վերականգնել է վագրի աչքը (լուսանկարներ)