Կանադայում ստեղծվել է «Քովիդ-19»-ի դեմ առաջին բուսական ծագման պատվաստանյութը

18:04 • 18.05.21

Կանադացի կենսաբանները հակակորոնավիրուսային պատվաստանյութ են ստեղծել, որը բաղկացած է բուսական ծագման վիրուսանման մասնիկներից:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով Nature Medicine գիտական ամսագրում հրապարակված արդյունքները, մասնագետները նորաստեղծ դեղամիջոցի ազդեցությունը ստուգել են երկու հարյուր կամավորների վրա, որոնք մասնակցել են կլինիկական փորձարկումների առաջին փուլին:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կամավորները բոլորն էլ լավ են տարել պատվաստանյութի ընդունման բոլոր տարբերակները: Երկրորդ չափաբաժնի ներարկումից հետո մեծ մասի օրգանիզմում արյան մեջ հակամարմինների քանակը մոտ 10 անգամ ավելին էր, քան «Քովիդ-19»-ից ապաքինված մարդկանց պլազմայում»,- հայտնում են գիտնականները:

Գենետիկորեն փոփոխված բույսերի միջոցով ստացված հակակորոնավիրուսային պատվաստանյութը ստեղծել է Մոնրեալի ՄաքԳիլի համալսարանի պրոֆեսոր Բրայան Ուորդի գլխավորած կանադացի կենսաբանների թիմը:

Մոնրեալում և Քվեբեկում իրականացված կլինիկական փորձարկումներին մասնակցել է 18-49 տարեկան 200 քաղաքացի:

 

Կանադայում ստեղծվել է «Քովիդ-19»-ի դեմ առաջին բուսական ծագման պատվաստանյութը