Չինական մարսագնացն իր առաջին լուսանկարներն է ուղարկել Կարմիր մոլորակից
Չինաստանը ներկայացրել է օրեր առաջ Կարմիր մոլորակում վայրէջք կատարած Zhurong մարսագնացից ստացված առաջին լուսանկարները:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, սարքը պատկերել է իր առջև եղած բնապատկերը, իսկ հետին ֆոնին երևում են մարսագնացի արևային վահանակները:
Մարսագնացը Կարմիր մոլորակում վայրէջք է կատարել կիրակի: Չինաստանը երկրորդ երկիրն է դարձել ԱՄՆ-ից հետո, որը հաջողությամբ Մարս է ուղարկել իր տիեզերական սարքը, և մտադիր է երկարաժամկետ առաքելություն իրականացնել այնտեղ:
Չինացի գիտնականները հույս ունեն, որ 240 կգ կշռող ռոբոտային սարքի առաքելությունը առնվազն 90 մարսիական օր կտևի:













