Հնդկաստանում հայտնաբերվել է SARS-CoV-2-ի 3 շտամ, որը խոցում է կորոնավիրուսի դեմ արդեն պատվաստվածներին

15:23 • 04.06.21

Դելիում Համահնդկական բժշկական գիտությունների ինստիտուտի և Գենոմիկայի և ինտեգրացիոն կենսաբանության ինստիտուտի ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ բժիշկները պատվաստվածների մոտ կորոնավիրուսային վարակի 3 շտամ են հայտնաբերել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Պատվաստված մարդկանց մոտ կորոնավիրուսային շտամով վարակման 63 դեպք է հայտնաբերվել։ Վարակակիրների միջին տարիքը 37 է։ Նրանցից 10-ը պատվաստվել է Covishield, իսկ 53-ը Covaxin պատվաստանյութով։

Վարակակիրների մոտ հայտնաբերվել են B.1.617, B.1.617.1 և B.1.1.7 տեսակի շտամներ։ B.1.617 շտամը, որը հայտնի է որպես կրկնակի մուտացիայի շտամ, առաջին անգամ հայտնաբերվել է Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում և հիմա տարածված է շատ երկրներում։

Հնդկաստանում հայտնաբերվել է SARS-CoV-2-ի 3 շտամ, որը խոցում է կորոնավիրուսի դեմ արդեն պատվաստվածներին