Կենսաբանները Ռուսաստանում սառույցի մեջ պահպանված «24 000-ամյա» բազմաբջիջ օրգանիզմներ են հայտնաբերել (լուսանկարներ)

15:35 • 08.06.21

Կենսաբանները «կենդանացրել են» շուրջ 24 հազար տարի սառույցի մեջ «պատսպարված» մի քանի բազմաբջիջ կենդանիների, Current Biology ամսագրում հրապարակված նոր հետազոտությանը հղումով գրում է ScienceDaily-ը։

Ինչպես հայտնի է, բդելոիդային ռոտիֆերները (Bdelloid rotifers) ամենապարզ բազմաբջիջ կենդանիներից են, սովորաբար ապրում են ջրային միջավայրում և ունեն գոյատևման անհավանական ունակություն․ կարող են դիմադրել երկարատև երաշտին և ցածր ջերմաստիճանին։

Օրերս ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և Չեխիայի կենսաբանները Յակուտիայի հյուսիս-արևելքում գտնվող Ալազեա գետի մոտակայքում՝ 3,5 մետր խորության վրա գտնվող սառույցների մեջ, մի քանի կենսունակ բդելոիդային ռոտիֆերներ են հայտնաբերել։

Ռադիոածխածնային վերլուծությունը ցույց է տվել, որ բազմաբջիջ կենդանիները «24 հազար տարեկան են»։

This animal survived 24,000 years frozen in the Siberian permafrostBdelloid rotifers: Microscopic animals survived 24,000 years frozen in the  Siberian permafrost - CNNBdelloid rotifers animal survived 24000 years in Siberian permafrost

Կենսաբանները Ռուսաստանում սառույցի մեջ պահպանված «24 000-ամյա» բազմաբջիջ օրգանիզմներ են հայտնաբերել (լուսանկարներ)