ԱՄՆ-ի սննդի և դեղերի վարչությունը 20 տարվա ընթացքում առաջին անգամ հավանություն է տվել Ալցհեյմերի հիվանդությունը բուժող դեղամիջոցի

23:27 • 08.06.21

ԱՄՆ-ի սննդի և դեղերի վարչությունը (FDA) 20 տարվա ընթացքում առաջին անգամ հաստատել է Ալցհեյմերի հիվանդության համար նախատեսված Aduhelm դեղամիջոցը, հայտնում է The Wall Street Journal-ը:

Նշվում է՝ դեղամիջոցը մշակել է Biogen ընկերությունը։ Այն վաճառքի կհանվի Aduhelm ապրանքային անվամբ: Դեղը աշխատում է հիվանդության պատճառների վերացման, այլ ոչ թե ախտանիշների հիմքի վրա՝ վերացնելով ամիլոիդային սպիտակուցները, որոնք վնասում են ուղեղի բջիջները և առաջացնում հիշողության և մտածողության հետ կապված խնդիրներ:

Դեղամիջոցով բուժումը նախատեսված է ամբողջ կյանքի համար, դրա տարեկան չափաբաժինը կարժենա 56 հազար դոլար: Ինչպես մանրամասնել են Biogen-ից, ընտրված գինն արդար է, քանի որ դա պայմանավորված է Aduhelm-ի ստեղծման բարդությամբ, դրա կլինիկական փորձարկումների բարձր գնով, ինչպես նաև այն փաստով, որ այն արտադրվել է կլոնավորված մարդկային հակամարմիններից:

Aduhelm-ը նախատեսված է 80 տարեկանից ցածր և հիվանդության վաղ փուլում գտնվող հիվանդների համար:

Նշենք՝ Ալցհեյմերի համար նախատեսված դեղամիջոցի օգտագործումը վերջին անգամ FDA-ի կողմից հաստատվել է 2003 թվականին։ Դրանք են Namenda-ն (հաբն արժե 8 դոլար) և Aricept-ը ( հաբն արժե 20 դոլար)։ Այնուամենայնիվ, այս դեղամիջոցները կարող են միայն ժամանակավորապես թեթևացնել հիվանդության ախտանիշները:

ԱՄՆ-ի սննդի և դեղերի վարչությունը 20 տարվա ընթացքում առաջին անգամ հավանություն է տվել Ալցհեյմերի հիվանդությունը բուժող դեղամիջոցի