«Հրե օղակ». Երկրի բնակիչներն Արևի խավարման ուշագրավ տեսարանի ականատես կլինեն

11:33 • 10.06.21

Հինգշաբթի Երկրի որոշ հատվածների բնակիչներ կկարողանան հետևել ուշագրավ բնական երևույթի` «հրե օղակին», որն Արևի ամենամյա խավարում է, գրում է BBC-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ խավարման ընթացքում Լուսինը կհայտնվի Արևի դիմաց, սակայն ամբողջովին չի արգելափակի դրանից եկող լույսը: Փոխարենը կգոյանա ուշագրավ «հրե օղակ»: Այս տեսարանն առավել տպավորիչ կերևա Արկտիկայից` չնայած, որ այնտեղ քիչ մարդ կա:

Մինչդեռ Երկրի մյուս հատվածների բնակիչները կտեսնեն Արևի մասնակի խավարում: Խոսքն ԱՄՆ-ի, Կանադայի, Գրենլանդիայի, ինչպես նաև Եվրոպայի և Ասիայի որոշ հատվածների բնակիչների մասին է:

Ստորև ներկայացված քարտեզում երևում է` մոլորակի որ հատվածում և քանի տոկոսով տեսանելի կլինի խավարումը:

World map

 

 



«Հրե օղակ». Երկրի բնակիչներն Արևի խավարման ուշագրավ տեսարանի ականատես կլինեն