Իսրայելում գենետիկ ձևափոխումից հետո կարտոֆիլի բույսերը սկսել են լուսարձակել (լուսանկարներ)

16:29 • 10.06.21

Երուսաղեմի Հրեական համալսարանի հետազոտողների խմբին հաջողվել է գենետիկորեն ձևափոխել կարտոֆիլի բույսերն այնպես, որ դրանք տարբեր սթրեսային գործոնների (ջրի պակաս, ցածր ջերմաստիճան, արևի լույսի պակաս, ուժեղ լույս և այլն) առկայության դեպքում լուսածորումն արձանագրող տեսախցիկների տակ լուսարձակեն, գրում է Օddity Сentral-ը։

Ժամանակակից գյուղատնտեսության ամենամեծ խնդիրներից մեկը սթրեսային գործոններին արձագանքելն է։ Բույսերը, ըստ էության, ոչ մի կերպ չեն փոխանցում իրենց զգացածը և հաճախ, երբ արդեն տեսանելի ախտանշաններ են հայտնվում, արդեն շատ ուշ է լինում որևէ բան փոխելու համար:

Սակայն իսրայելցի գիտնականներն առաջադեմ գենետիկ ձևափոխությունների միջոցով հույս ունեն լուծել այդ խնդիրը։

Հարկ է նշել, որ ձևափոխված բույսի լուսածորումն անհնար է նկատել անզեն աչքով․ այն միայն տեսանելի է լուսարձակումը ստուգող հատուկ սարքավորումների միջոցով։

Իսրայելում գենետիկ ձևափոխումից հետո կարտոֆիլի բույսերը սկսել են լուսարձակել (լուսանկարներ)