Միանգամայն նոր մեքենա. ներկայացվել է նոր Toyota Land Cruiser 300-ը (լուսանկարներ)
Ճապոնական Toyota մեքենաշինական ընկերությունը վերջապես ներկայացրել է արդեն լեգենդար դարձած Land Cruiser մոդելի նոր սերնդի ներկայացուցչին` 300 ցուցիչով:
Ինչպես նշում է motor.ru-ն, Toyota Land Cruiser 300-ը միանգամայն նոր մեքենա է. փոխվել է ամեն ինչ` շասսիից մինչև թափքը, ուժային համակարգը, սրահն ու կոճակները:
Նորույթը կունենա արտաճանապարհային և քաղաքային տարբերակներ:
Մեքենայում ավելի շատ էլեկտրոնիկա է ներդրվել, ինչպես նաև անվտանգության ժամանակակից համակարգեր: Ընդհանուր առմամբ, մեքենան շատ հետաքրքիր է ստացվել, նկատում է աղբյուրը:
Այն ունի 4950 մմ երկարություն և կշռում է 2,58 տոննա:
Մեքենայի գնի վերաբերյալ տեղեկություն չկա:
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()










