Չինական մարսագնացը «սելֆի» է ուղարկել Կարմիր մոլորակից (լուսանկարներ)

15:54 • 11.06.21

Չինաստանի տիեզերական ազգային վարչությունը հրապարակել է «Չժուժուն» մարսագնացի ուղարկած լուսանկարները: Այս մասին գրում է meduza.io կայքը:

Դրանց թվում են Մարսի հյուսիսային կիսագնդում գտնվող Ուտոպիա հարթավայրի տեսարանները, որտեղ մայիսի 15-ին մոլորակի վրա վայրէջք է կատարել մարսագնացը, ինչպես նաև մի «սելֆի»` վայրէջքի հարթակի հետ: Այս նկարը նկարելու համար «Չժուժուն»-ը հարթակից հեռացել է 10 մետր հեռավորության վրա, Մարսի մակերեսին տեսախցիկ է տեղադրել, ապա վերադարձել է իր նախնական դիրք:

Վայրէջքի հարթակում կարելի է տեսնել Չինաստանի դրոշը և 2022 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի հմայիլները (թալիսման): Չինաստանի միջմոլորակային «Տյանվեն-1» կայանը մարսագնացի հետ Մարս է ուղարկվել 2020 թվականի հուլիսին:

Այն մոլորակի ուղեծիր է հասել փետրվարին: «Չժուժուն»-ի աշխատանքը մոլորակի վրա կտևի 90 մարսյան օր է:

Китайский марсоход прислал селфи и новые цветные фото с Марса - ЛайфхакерКитайский марсоход «Чжужун» прислал селфи с Марса - ТРК Звезда Новости,  11.06.2021Китайский марсоход «Чжужун» прислал селфи с Марса - ТРК Звезда Новости,  11.06.2021

Չինական մարսագնացը «սելֆի» է ուղարկել Կարմիր մոլորակից (լուսանկարներ)