Չինաստանում չղջիկների մոտ կորոնավիրուսի նոր տեսակներ են հայտնաբերվել
Չինացի գիտնականները չղջիկների մոտ հայտնաբերել են կորոնավիրուսի նախկինում անհայտ մի քանի տեսակ: Դրանցից մեկը կարող է գենետիկորեն նման լինել SARS-CoV-2-ին: Այս մասին գրում է CNN-ը:
Փորձագետների խոսքերով` կորոնավիրուսային վարակի նոր տեսակները, որոնք հայտնաբերվել են Չինաստանի հարավ-արևմտյան Յուննան նահանգի չղջիկների մոտ, կարող են տարածվել մարդկանց շրջանում:
Շանդունի համալսարանի գիտնականները 2019 թվականի մայիսից մինչև 2020 թվականի նոյեմբեր ամիսները անտառային փոքր չղջիկներից նմուշներ են հավաքել և պարզել, որ սրանք 24 նոր կորոնավիրուսային գենոմներ են՝ չղջիկների տարբեր տեսակների մոտ, իսկ դրանցից 4-ը նման են SARS-CoV-2-ին:
Այսպիսով, փորձագետները եզրակացրել են, որ վարակները շարունակում են տարածվել կենդանիների այս տեսակի շրջանում:










