Չինաստանը Chang Zheng 2D հրթիռակրի միջոցով 4 արբանյակ է արձակել (լուսանկարներ)
Չինաստանը բարեհաջող գործարկել է Chang Zheng 2D (հայտնի է նաև Long March 2D անունով-խմբ.) հրթիռակիրը, որի վրա 4 արբանյակ է եղել, գրում է «Սինհուա»-ն:
Նշվում է, որ հրթիռն արձակվել է երկրի հյուսիսում գտնվող Շանսի նահանգի Տայուան արձակման կայանից, Պեկինի ժամանակով ժամը 11:03-ին (Երևանի ժամանակով՝ առավոտյան 07:03-ին):
Արձակված արբանյակների նպատակի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել:












