«Մեծ յոթնյակ»-ը քննարկում է դասական մեքենաներից հրաժարվելու ծրագիրը՝ հօգուտ էկոմեքենաների. Bloomberg

10:03 • 11.06.21

«Մեծ յոթնյակ»-ի (G7) երկրների ղեկավարները քննարկում են դասական մեքենաներից հրաժարվելու հավակնոտ ծրագրերը՝ հօգուտ էկոլոգիապես մաքուր այլընտրանքների՝ էկոմեքենաների: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով G7-ի հայտարարությունների նախագիծը:

Համաձայն այդ փաստաթղթի՝ G7-ի երկրները մտադիր են ապահովել, որ բենզինով կամ դիզվառելիքով աշխատող մեքենաները դադարեն գերակշռել նոր վաճառքներում: Միևնույն ժամանակ, ենթադրվում է, որ այս նպատակը պետք է իրականացվի 2030-ին կամ նույնիսկ ավելի շուտ:

Նշվում է՝ խնդրի լուծման հստակ ուղիներ դեռ հստակեցված չեն: Պետությունները տարբեր պատկերացումներ ունեն այս հարցի վերաբերյալ: Բենզինով աշխատող մեքենաներից հրաժարվելը պետք է լինի կլիմայի փոփոխության դեմ պայքարի մասը:

G7-ի երկրների ղեկավարները, որոնք հունիսի 11-ին կհավաքվեն Քորնուոլում կայանալիք գագաթնաժողովի, պատրաստվում են համաձայնության գալ նաև ածխածնի արտանետումները նվազեցնելու համար զարգացող երկրներին լրացուցիչ ֆինանսավորում հատկացնելու հարցի շուրջ:

 

«Մեծ յոթնյակ»-ը քննարկում է դասական մեքենաներից հրաժարվելու ծրագիրը՝ հօգուտ էկոմեքենաների. Bloomberg