Առցանց աճուրդի մասնակիցը 4,5 մլն դոլար է առաջարկել Բեզոսի հետ տիեզերք թռչելու համար

11:31 • 11.06.21

Աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Ջեֆ Բեզոսը, որը հուլիսի 20-ին պատրաստվում է եղբոր՝ Մարկ Բեզոսի հետ տիեզերք թռչել իր Blue Origin ընկերությանը պատկանող New Shephard տիեզերանավով, բացառիկ ուղևորությանն իր հետ կվերցնի ևս մի հաջողակի:

Ինչպես նշում է Daily Mail-ը, տիեզերանավում առկա մեկ ազատ տեղի համար մեկնարկած աճուրդում առաջարկվել է 4,5 մլն դոլար: Հայտնի է, որ աճուրդն ավարտվելու է երկու օրից` ամսի 12-ին:

Գինն առաջարկողի ինքնությունը հայտնի չէ: Պարբերականի տվյալներով՝ աճուրդին մասնակցում է 5200 մարդ՝ 136 երկրից:

Blue Origin ընկերությունը հայտնել է, որ Ջեֆ և Մարկ Բեզոսները տիեզերք կթռչեն աճուրդի հաղթողի հետ։ Blue Origin-ը New Shepard տիեզերանավի 15 փորձնական թռիչք է իրականացրել, վերջինը՝ ապրիլի կեսերին։

The highest bid to ride on the July 20 flight is currently $4.5 million, over a million dollars more than Monday's high bid of $3.2 million

Առցանց աճուրդի մասնակիցը 4,5 մլն դոլար է առաջարկել Բեզոսի հետ տիեզերք թռչելու համար