Ինչպես է ստվերն ընկնում Երկրի վրա. ռուսական արբանյակները ֆիքսել են Արևի օղակաձև խավարման կադրերը

13:41 • 11.06.21

Ռուսական «Մետեոր Մ» և «Արկտիկա Մ» արբանյակները երեկ մերձերկրային ուղեծրից ֆիքսել են բնական ուշագրավ երևույթի` Արևի օղակաձև խավարման պատկերները` մասնավորապես ցույց տալով ինչպես է ստվերն ընկնում Երկրի վրա:

«Ռոսկոսմոս»-ի հաղորդագրությունում նշվում է, որ վերջին հիսուն տարում առաջին անգամ Արևի օղակաձև խավարումը տեսանելի է եղել նաև ՌԴ-ի մի մասի` Յակուտիայի և Չուկոտկայի բնակիչների համար:

Հիշեցնենք, որ երեկ Երկրի որոշ հատվածների բնակիչներ կարողացել են հետևել ուշագրավ բնական երևույթի` «հրե օղակին», որն Արևի ամենամյա խավարում է:

Խավարման ընթացքում Լուսինը հայտնվել է Արևի դիմաց, սակայն ամբողջովին չի արգելափակել դրանից եկող լույսը: Փոխարենը գոյացել է ուշագրավ «հրե օղակ»: Սակայն օղակն առավել տպավորիչ է երևացել Արկտիկայից` չնայած, որ այնտեղ քիչ մարդ կա:

Մինչդեռ Երկրի մյուս հատվածների բնակիչները տեսել են Արևի մասնակի խավարում: Խոսքն ԱՄՆ-ի, Կանադայի, Գրենլանդիայի, ինչպես նաև Եվրոպայի և Ասիայի որոշ հատվածների բնակիչների մասին է:

 

 

Ինչպես է ստվերն ընկնում Երկրի վրա. ռուսական արբանյակները ֆիքսել են Արևի օղակաձև խավարման կադրերը