Model S Plaid. Իլոն Մասկը ներկայացրել է Tesla-ի նոր մոդելը (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան Tesla ընկերությունն այսօր ներկայացրել է իր առաջատար Tesla Model S Plaid էլեկտրական սեդանը: Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի գլխավորությամբ անցկացված շնորհանդեսը հեռարձակվել է ընկերության YouTube-յան պաշտոնական ալիքով:
Իլոն Մասկի խոսքով՝ Tesla Model S Plaid մոդելը կլինի «երբևէ ստեղծված ամենաարագընթաց սերիական մեքենան»: Վերջերս էլեկտրական մեքենան համաշխարհային ռեկորդ է սահմանել 402 մ մրցավազքում՝ տարածությունը հաղթահարելով 9,2 վայրկյանում:
Մեքենան ապահովված է վերալիցքավորվող մարտկոցով: Այն ունի 1020 ձիաուժ հզորություն և մինչև 96 կմ/ժամ արագություն կարող է բացել ընդամենը 1,99 վայրկյանում:
Էլեկտրական մեքենան ընդհանուր առմամբ համալրված է երեք շարժիչով:
Բացի այդ, էլեկտրական մեքենան համալրված է նոր փոխանցումատուփով, ղեկանիվով (շտուրվալ), նորացված մինիմալիստական ինտերիերով, հիմնային մոդելից տարբերվող լանդշաֆտային կողմնորոշմամբ սենսորային էկրանների դասավորությամբ և այլ նորույթներով:

![]()










