Ինչպես նորը. 1994 թվականի արտադրության Toyota Land Cruiser 80 մեքենան աճուրդի է հանվել 80 000 դոլարով (լուսանկարներ)
Bring a Trailer-ով աճուրդի է հանվել 1994 թվականի արտադրության Toyota Land Cruiser 80 մեքենա, որն իդեալական է պահպանվել, նշում է motor.ru-ն: Ընդամենը 1600 կմ վազքով մուգ կանաչավուն ամենագնացը, որն իր ստեղծման օրից մինչ օրս գտնվել է մասնավոր հավաքածուում, գնահատվում է 80 000 դոլար, որը, ինչպես կայքն է նշում, ավելի թանկ է, քան Ռուսաստանում վաճառվող նոր Land Cruiser 200-ը, որի նվազագույն արժեքը 5,4 մլն ռուբլի է:
Նշվում է, որ աճուրդի հանված նմուշն իսկական «ժամանակի պարկուճ» է: Այն ունեցել է ընդամենը մեկ սեփականատեր, որը գրեթե այն չի օգտագործել՝ մեքենան համարելով կոլեկցիոն նմուշ: Այդ իսկ պատճառով 27-ամյա մեքենան անցել է ընդամենը 1600 կմ ճանապարհ և պահպանել արտաքին տեսքն ու տեխնիկական վիճակը:
Մեքենան համալրված է 4,5 լիտրանոց V6 բենզինային շարժիչով, որի հզորությունը 212 ձիաուժ է:
![]()
![]()
![]()
![]()
![]()










