Հայաստանում տեղի է ունեցել նոր Բենթլի Բենտայգայի գովազդի նկարահանումը
Հունիսի 6-8-ը Հայաստանում տեղի է ունեցել նոր Բենթլի Բենտայգայի գովազդի նկարահանումը։ Սա առաջին անգամ է, երբ հայկական դիլերը և ընդհանրապես տարածաշրջանային դիլերը նկարում են լոկալ գովազդ։
Գովազդը նկարահանվել է Դիլիջանում, այստեղ ներառված են ինչպես հայ մասնագետներ, այնպես էլ արտասահմանցի մասնագետներ։ Հայկական կողմից մասնակցել են Black Film–ի մասնագետները, նաեւ հատուկ մասնակցութուն է ունեցել հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Գռեգ Շտրաս (Greg Strasz), որն աշխատել է աշխարհահռչակ ռեժիսորների հետ և շատ հայտնի ֆիլմերի շրջանակներում։
«Սա մեզ համար շատ կարևոր ձեռքբերում է ունենալ հնարավորություն լոկալ գովազդ նկարահանելու, սա մեր առաջին փորձն էր նման գովազդի նկարահանման, բայց հուսով ենք, որ վերջինը չի և մենք կկարողանանք զարգացնել Հայաստանում այս մշակույթը, որպեսզի հայկական սպառողը կարողանա իրեն ասոցացնել բրենդի հետ»,– ասաց Հայաստանում Բենթլիին ներկայացուցիչը։
Հայաստանում Բենթլիին ներկայացնում է պաշտոնական ներկայացուցիչ «Բենթլի Երևան» ընկերությունը։ Մեքենան հայկական սպառողին ներկայացվել է ապրիլի 30-ին և հասանելի է պատվերի համար։
Հայկական սպառողին գովազդը կներկայացվի հուլիսի 15–ից հետո:














