Microsoft-ը ստեղծել է մինի սառնարան, որն արտաքուստ շատ նման է Xbox խաղային կցորդին (տեսանյութ)
Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունը ստեղծել է մինի սառնարան, որն արտաքուստ շատ նման է ընկերության ամենահայտնի արտադրանքներից մեկին` Xbox Series X խաղային կցորդին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, նորույթը ներկայացվել է հումորային տեսանյութով, որում պահպանվել է այն «հնչեղությունը», որը, որպես կանոն, լինում է նոր սերնդի խաղային կցորդը ներկայացնելիս:
«Xbox-ի պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել է նոր համակարգ, որը մյուսներին ցրտի է մատնում` աշխարհի ամենահզոր մինի սառնարանը»,-ասվում է տեսանյութում:
Սարքի գնի, ինչպես նաև վաճառքի հանվելու ժամկետի վերաբերյալ տեղեկություն չկա:










