TikTok-ն առաջատար է ինքնասպանության կոնտենտի տարածման առումով. մասնագետներ

14:46 • 28.06.21

Սոցիալական ցանցերի և մեսենջերների պրոֆեսիոնալ օգտագործողների ասոցիացիայի փորձագետները TikTok-ում հայտնաբերել են շուրջ 1,7 հազար տեսանյութ, որոնք այս կամ այն կերպ կապված են դեռահասների շրջանում ինքնասպանություն խթանող «կապույտ կետ» խաղի հետ, գրում է  iz.ru-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ ըստ ասոցիացիայի` սա ամենաբարձր ցուցանիշն է բոլոր հիմնական հարթակների շրջանում: 

Մասնագետներն ուսումնասիրությունն անցկացրել են մարտի վերջին-հունիսի սկզբին: TikTok-ից բացի, վերլուծվել է Facebook-ի, Instagram-ի և VKontakte-ի  բովանդակությունը:


TikTok-ն առաջատար է ինքնասպանության կոնտենտի տարածման առումով. մասնագետներ