Հնդկաստանում չղջիկների մոտ հայտնաբերել են մարդկանց համար մահացու վտանգավոր «Նիպահ» վիրուսը  

13:11 • 28.06.21

Հնդկաստանում տարածվող «Նիպահ» վիրուսն առաջին անգամ չղջիկների մոտ հայտնաբերել են Մահարաշտրա նահանգում: Այս մասին հատնում է Известия-ն` հղում անելով հնդկական աղբյուրին:

Գիտնականների տվյալներով` վիրուսը հիմնականում հայտնաբերվում է չղջիկների մոտ, այդ թվում և թռչող աղվես կոչվող հսկա տեսակի մոտ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ այս վիրուսն ամենավտանգավորներից մեկն է: Այն կարող է մարդուն փոխանցվել, եթե նա վարակված կենդանու թուք պարունակող սնունդ օգտագործի:

Ներկա պահին վիրուսի դեմ դեղամիջոցներ կամ պատվաստանյութեր չկան: Հունիսի 22-ին հրապարակված տվյալների համաձայն` մահացության ցուցանիշը հասնում է 65-100 տոկոսի:

Մասնագետները հավելել են, որ 2020 թվականի մարտից ի վեր ուսումնասիրվել են տարբեր տեսակի 80 չղջիկներից վերցված փորձանմուշներ և հակամարմին են հայտնաբերել «Նիպահ» վիրուսի նկատմամբ:  

«Նիպահ» վիրուսի տարածման և հնարավոր համաճարակի բռնկման մասին մտավախություն գիտնականները հայտնել էին դեռևս փետրվարին:  

Հնդկաստանում չղջիկների մոտ հայտնաբերել են մարդկանց համար մահացու վտանգավոր «Նիպահ» վիրուսը