Նոր շարժիչներ, սմարթֆոնով կառավարում և սենսորներ. ինչպիսին է նոր Hyundai Tucson-ը (լուսանկարներ)
Հարավկորեական Hyundai ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Tucson քրոսովերը, որն աչքի է ընկնում պարամետրիկ դիզայնով ու հետաքրքիր ոճային լուծումներով, գրում է motor.ru-ն:
4-րդ սերնդի Hyundai Tucson-ը ստեղծվել է N3 նոր հարթակի հիման վրա: Մեքենայի չափսերը մեծացել են բոլոր ուղղություններով. քրոսովերը երկարել է 150 մմ-ով, անիվային բազայի չափսը մեծացել է 85 մմ-ով, ինչի շնորհիվ մեքենայի սրահն ավելի ընդարձակ է դարձել:
Նորույթը համալրված է ամբողջովին սենսորային կենտրոնական վահանակով, սակայն գործնականում այն հարմար չէ կիրառման համար և ունի մի շարք թերություններ:
Hyundai Tucson-ի առավելություններից մեկը Bluelink համակարգն է, որը հնարավորություն է տալիս սմարթֆոնի միջոցով հեռավար բացել-փակել դռները, միացնել շարժիչը, նստատեղերը տաքացնել, ստուգել պատուհանների բաց-փակ լինելը և նույնիսկ նավիգացիոն համակարգին տեղեկացնել` ուր եք պատրաստվում ուղևորվել: Համակարգը բավականին արագ է աշխատում, հրահանգի ուղարկման և դրա կատարման ընթացքը տևում է մի քանի վայրկյան:
Բացի այդ, քրոսովերը ստացել է նոր շարժիչային գիծ` 2 լ աշխատանքային ծավալով, 190 ձիաուժ հզորությամբ, 2.5 լ աշխատանքային ծավալով բենզինային և 2 լ աշխատանքային ծավալով, 186 ձիաուժ հզորությամբ դիզելային:
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()










