Նոր Bentayga S. բոլոր Bentayga-ներից ամենասպորտայինը (լուսանկարներ)

18:00 • 30.06.21
  • Նոր Bentayga S. էֆեկտիվ և անհավանական մանևրող
  • Սպորտային կախոցի բացառիկ կարգավորումներ` առավել շատ դինամիկայի համար
  • Վարման նոր փորձառություն, վառ արտահայտված սպորտային տեսք
  • Տոնավորված լուսարձակները, Bentayga S տարբերանշանները, 22-դյույմանոց անվահեծերը և V8 շարժիչի նոր սպորտային հնչողությունը բացահայտում են մոդելի անհավանական ներուժը
  • Նոր գունային լուծումներ ու Alcantara® նյութից տարրեր՝ շքեղ սրահում
  • Դեկորատիվ տարրեր փայլուն ծածկույթով, ծածկոց և կողային հայելիներ՝  ներկված սև
  • 4 լ աշխատանքային ծավալով, կրկնակի գերլիցքավորմամբ V8 շարժիչ. հզորությունը՝ 550 ձիաուժ և 770 Նմ պտտող մոմենտ
  • 100 կմ/ժ արագություն է զարգացնում 4,5  վայրկյանում, առավելագույն արագությունը՝ 290 կմ/ժ
  • Սպորտային և հարմարավետ Bentayga S-ն առաջարկվում է սրահի չորս, հինգ կամ յոթ տեղանոց կոնֆիգուրացիայով
  • Նոր մոդելը լրացնում է Bentayga-ի ակտուալ շարքը, որում  ներառված են V8 և Speed տարբերակները
  • Ռուսաստանում նոր Bentayga S-ը սպասվում է 2022-ի սկզբին

Bentley ընկերությունը ներկայացնում է նոր Bentayga S-ը, որն ավելի սպորտային է դարձնում Bentayga ընտանիքը:

Վառ սպորտային դիզայնի տարրերով և եզակի դետալներով  Bentayga S-ը Մեծ Բրիտանիայում մշակված և ընկերության՝ Քրուում ածխածնային արտանետումներից մաքուր գործարանում պատրաստված շքեղ և էտալոնային Bentley արտաճանապարհային մոդելի նոր տարբերակն է:

2015-ին Bentayga մոդելի ներկայացվելուց ի վեր առաջին անգամ Bentley-ն Bentayga S նոր մոդելն է առաջարկում այն հաճախորդներին, որոնք գնահատում են բարձր դինամիկ բնութագիրն ու ճանապարհին սպորտային մանևրողականությունը:

Ստանդարտ համալրման մեջ ներառված Bentley Dynamic Ride համակարգի և կախոցների կատարելագործված սպորտային կարգավորումների շնորհիվ Bentayga S-ը երաշխավորում է անմոռանալի տպավորություններ մեքենայի վարումից:

Մեքենայի կախոցի՝ 15%-ով ավելացված կոշտությունն ու ESC-ի մանրակրկիտ կարգավորված էլեկտրոնային համակարգը նպաստում են մեքենան SPORT ռեժիմով վարելիս դինամիկայի ավելացմանը:

S տարբերակով Bentayga-ի տեսքը վերաիմաստավորվել է. թափքի տպավորիչ սև դետալները և գազերի արտանետման նոր համակարգի ներդրման հաշվին շարժիչի ավելի տպավորիչ հնչողությունն ընդգծում են մոդելի ներկայությունը ճանապարհին:

Bentley Bentayga S-ը համալրված է 22-դյույմանոց անվահեծերով, որոնց համար առաջարկվում է հարդարման երեք տարբերակ՝ S-ի նոր տարբերանշաններով, որոնք գտնվում են առջևի դռների ստորին եզրին և ստանդարտ կոմպլեկտավորմամբ Blackline օպցիաների փաթեթով:



Կողքից տեսքը էլ ավելի տպավորիչ է՝ հետևի ընդլայնված սպոյլերի, դռան շեմի վրադիրների և հետևի և դիմացի թափարգելների  ստորին եզրերի սև փայլուն ծածկույթի շնորհիվ:

Bentayga S-ի արտաքին տեսքը լրացնում են տոնավորված լուսարձակները և հետևի լապտերները, դրսի սև հայելիները, որոնք ցույց են տալիս հետևի հատվածը, և  արտանետման համակարգի սև օվալաձև խողովակները:

Շքեղ սրահը ևս ցուցադրում է Bentayga S-ի յուրօրինակ ոճը: Նոր նստատեղերը, նոր գույները, բացառիկ կարը և Alcantara® նյութն ընդգծում են մոդելի դինամիկ բնույթը:

Մեքենայի կառավարման վահանին, կենտրոնական կոնսոլին, դռների ներդիր հատվածներին և նստատեղերի բարձիկներին արված գունային շեշտադրումները, ինչպես նաև Alcantara® նյութից արված ներդիրները՝ նստատեղերի բարձիկներին և մեջքին, ղեկանիվին և փոխանցման տուփի լծակին, ցուցադրում են Bentayga S-ի ուժեղ և ժամանակակից ոճը:

S տարբերանշանը գտնվում է ուղևորի կողմից առաջամասի պանելին: Բացի այդ, այն ներառված է վահանի գրաֆիկական ձևավորումում, ինչպես նաև երևում է լուսավորվող դռան շեմի ներդիրներում:

Իր սեգմենտում որպես էտալոնային հանդես եկող շքեղ արտաճանապարհային մոդելն առաջարկվում է չորս, հինգ և յոթ տեղանոց տարբերակներով: 2016 թ.-ին Bentayga-ի շուկայում հայտնվելուց ի վեր, ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 25 000 մեքենա:

Բացառիկ ուժ և տպավորիչ կատարողականություն

Նոր Bentayga S-ը համալրված է լեգենդար 4 լ աշխատանքային ծավալով, կրկնակի գերլիցքավորմամբ V8 բենզինային շարժիչով, որը համադրում է  բարձր արտադրողականությունն ու տնտեսողականությունը: Նոր սերնդի ուժային համակարգը զարգացնում է 550 կմ/ժ արագություն և 770 Նմ պտտող մոմենտ: Այն  100 կմ/ժ արագություն է զարգացնում ընդամենը 4,5 վայրկյանում, ընդ որում՝ նորույթի զարգացրած առավելագույն արագությունը 290 կմ/ժ է: Իր դասում լավագույն արտադրողականությունն ունեցող Bentayga S-ը կարող է անցնել 654 կմ՝ CO2-ի արտանետումը 294 գր/կմ ծավալով:

Առավելագույն էֆեկտիվ կառավարման համար Bentayga S-ը համալրված է Bentley Dynamic Ride համակարգով՝ աշխարհում գործող էլեկտրական գլանափաթեթների կառավարման առաջին տեխնոլոգիան, որն օգտագործում է անզուգական 48 Վ համակարգը: Վայրկյանի երեք տասներորդի ընթացքում այն կարող է զարգացնել 1300 Նմ պտտող մոմենտը՝ ապահովելով  ճանապարհի մակերեսի հետ անվադողերի առավելագույն շփում և իր սեգմենտում կուրսային կայունության, կառավարելիության և հարմարավետության լավագույն ցուցանիշները:

Ինչպես և վերջերս ներկայացված Continental GT Speed մոդելի դեպքում, երբ ընթացքի հարմարավետությունը և վարումից ստացվող ցնցող տպավորություններն ընդլայնված են կախոցի տարբեր ռեժիմների կարգավորումների շնորհիվ, S մոդելի համար ընտրվել են  սպորտային ռեժիմի հատուկ կարգավորումներ, որոնք այն տարբերելի են դարձնում Bentayga մոդելից:

Սպորտային ռեժիմին անցում կատարելիս բարձրանում է ղեկային կառավարման արձագանքը, բարելավվում է մեքենայի մեծ շրջադարձի անցնելու հնարավորությունը:

Նոր մոդելում կիրառվում է թեքվելու ժամանակ անիվների փոքր ինչ արգելակման համակարգ, որպեսզի մեքենայի առաջնամասը ավելի շատ շրջադարձ անի: Պտտող մոմենտի վերաբաշխաման համակարգի կարգավորումների փոփոխությունը դրական է անդրադարձել Bentayga S-ի արձագանքի արագության վրա:

Ստանդարտ կոմպլեկտավորմամբ Bentayga S-ում ներառված է սպառված գազերի արտանետման նոր սպորտային համակարգ: Ուղղացված խողովակների և նվազ պերֆորացիայով խլացուցիչի շնորհիվ ձայնը ավելի ցածր է դառնում, ինչի շնորհիվ էլ մեքենայի վարումից միանգամայն նոր տպավորություններ են առաջանում:

Մոդել S-ը պահպանել է բարձր անցանելիությունը, որը բնորոշ է Bentayga-ին: Օպցիոնալ նոր տարբերակը կարող է կոմպլեկտավորվել All-Terrain փաթեթով՝ չորս հատուկ արտաճանապարհային ռեժիմներով՝ ավազ, ձյուն և թաց խոտածածկույթ, գրունտ և մանրախիճ, ցեխ և ճանապարհի բացակայություն: Բացի այդ, մեքենան կարող է ջրում հաղթահարել 500 մմ խորություն:

Bentayga S. ազդեցիկ տեսք

Նոր Bentayga S-ի թափքի վառ և ռելիեֆային դիզայնը խորհրդանշում է  նրա անգերազանցելի դիզայնը: Մոդելի սպորտային  բնույթն աննկատ չի մնա: Արտաճանապարհային մոդելի տեսքի նոր տարրերն ընդգծում են դրա բացառիկությունն ինչպես ներսում, այնպես էլ դրսում:

S նոր մոդելը՝ թափքի սև փայլուն տարրերով, հետևի սև հայելիներով և դռան շեմին վրադիրներով գրավում է  շրջապատի հիացական հայացքները: Առանձնակի ուշադրության են արժանի տոնավորված լուսարձակները, ինչպես նաև հետևի օվալաձև լապտերները, թափարգելների ներքևի հատվածում վանդակաճաղի սև փայլուն հարդարումը:

Bentayga S-ի վրա տեղադրված է մեծացված հետևի սպոյլեր, ոը ոչ միայն տեսողական առումով երկարացնում է տանիքի գիծը, այլև ապահովում է  արագության ժամանակ մեքենայի առավել լավ աէրոդինամիկան:

Մեքենան վիզուալ լրացված է գազերի արտանետման օվալաձև խողովակներով և  բացառիկ արտաքին տարբերանշաններով:

Նոր 22 դյույմանոց անվահեծերն առանձնանում են տպավորիչ դիզայնով. դրանք այնպես են գծագրված, որ ճաղերը մեքենայի երկու կողմից էլ ուղղված են նույն ուղղությամբ: Անվահեծերն առաջարկվում են  հարդարման երեք տարբերակով՝ ստանդարտ՝ արծաթագույն ներկված, օպցիոնալ՝ սև փայլուն ծածկույթով և կոմբինացված ծածկույթով, որի դեպքում սև և հղկված հատվածները հաջորդում են մեկը մյուսին:

Կոմբինացված հարդարմամբ անվահեծերը պահանջում են անհավանական մանրակրկիտ մշակում. Սկզբում դրանք հղկվում են կերամիկական գործիքով, ապա առանձին հղկված հատվածները սոսնձվում են, ապա ներկվում սև փայլուն ներկի շերտով: Անվահեծերի վերջնական հղկումն արվում է ձեռքով:

Բացառիկ սրահ. շքեղություն ամեն դետալում 

V8 շարժիչով Bentayga S-ի սրահի գունային գամման ենթադրում է Alcantara® նյութի օգտագործում  նստատեղերի բարձիկների կենտրոնական և մեջքի հատվածներում, փոխանցման տուփի լծակի վրա, ղեկանիվին, կառավարման վահանի վերին մասում և առաստաղին, ինչը ստեղծում է  մոդելի արտադրողականությունն ընդգծող տպավորիչ կերպար:

Նոր մոդելը հասանելի է չորս, հինգ և յոթ տեղանի տարբերակներով: Նստատեղերի ակտուալ դիզայնը սրահում սպորտային էսթետիկա է ավելացնում ու ուշադրություն գրավում  ուսային հատվածներում լակոնիկ կարով: Կարը ներդաշնակ է Alcantara® նյութից տարրերի և կաշվի հիմնական և հավելյալ գույների հետ: Նստատեղերի մեջքի հատվածները զարդարված են ասեղնագործված S-աձև նախշով:

Առջևի հատվածի ուղևորի  դիմացի վահանին ևս կա էլեգանտ տարբերանշան, որը կրկնվում է դռան շեմի վրադիրներին, որոնք մեքենա նստելիս կամ դրանից դուրս գալիս լուսարձակում են: 

Bentayga S-ը համալրված է թվային կառավարման վահանով, որով համալրված է նաև Bentayga Speed-ը: Դրա առանձնահատկություններն են գրաֆիկական թվատախտակները, որոնց դիզայնի համար ոգեշնչման աղբյուր են եղել բարձր ճշգրտության քրոնագրաֆները:Ինտերակտիվ լուսային էֆեկտներով ու էլեգանտ անիմացիայով կառավարման վահանն իր ներդրումն ունի սրահի ժամանակակից ձևավորման հարցում և կարող է անհատապես կարգավորվել՝ համապատասխանելով վարորդի նախասիրություններին:

Սարքավորումների թվային վահանն առաջարկում է տվյալների արտացոլման երկու տարբերակ՝ դասական և ընդլայնված: Առաջինի դեպքում էկրանի վրա երևում է երկու թվատախտակ՝ արագաչափ և տախոմետր, երկրորդի դեպքում ձախ կողմի տարածությունը հատկացվում է քարտեզներին և մեդիատեղեկատվությանը:

Bentley Motors-ը շքեղ դասի ավտոմեքենաների ամենապահանջված բրենդն է աշխարհում։ Ընկերության գործարանն ու կենտրոնակայանը գտնվում են անգլիական Քրու քաղաքում։ Այստեղ է կենտրոնացած ընկերության հիմնական գործունեությունը՝ ներառյալ դիզայներական լուծումների ստեղծումը, գիտական հետազոտություններն ու մշակումները, ինչպես նաև ավտոմեքենաների չորս մոդելային շարքերի՝ Continental-ի, Flying, Spur-ի և Bentayga-ի նախագծումն ու արտադրությունը։

Bentley-ի նման շքեղ դասի ավտոմեքենաների բրիտանական բրենդների բացառիկությունն այն է, որ դրանք համադրում են սերնդեսերունդ ավանդույթները փոխանցող ձեռքի հմուտ աշխատանքը, ինժեներական փորձը և առաջատար տեխնոլոգիաները։ Ընկերությունը պահպանել է շքեղության իրերի բրիտանական արտադրողների լավագույն ավանդույթները։ Քրուում գտնվող Bentley-ի գործարանում մոտ 4000 մարդ է աշխատում։









Նոր Bentayga S. բոլոր Bentayga-ներից ամենասպորտայինը (լուսանկարներ)