Ավելի քան 182 000 դոլար, մինչև 300 կմ/ժ արագություն. ներկայացվել է նոր 2022 Porsche Cayenne Turbo GT-ն (լուսանկարներ)

23:01 • 02.07.21

Գերմանական Porsche մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է 2022 Porsche Cayenne Turbo GT-ն՝ համալրված  ամենահզոր V8 երկտուրբո շարժիչով, որն ունի 4 լ աշխատանքային ծավալ, 631 ձիաուժ հզորություն:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, այն կարող է 0-100 կմ/ժ արագություն զարգացնել 3,1 վայրկյանում: Մինչդեռ դրա զարգացրած առավելագույն արագությունը հասնում է 300 կմ/ժ-ի:

Իրականում այն արագության ռեկորդ է սահմանել Նյուրբուրգրինգ Նորդշլյայֆե մրցուղում՝ այն հաղթահարելով 7:38.9 րոպեում:

Նորույթն ունի ածխածնի մանրաթելից պատրաստված տանիք:

2022 Porsche Cayenne Coupe Turbo GT մեքենան հասանելի է պատվերի համար՝  182 150 մեկնարկային գնով:

Ավելի քան 182 000 դոլար, մինչև 300 կմ/ժ արագություն. ներկայացվել է նոր 2022 Porsche Cayenne Turbo GT-ն (լուսանկարներ)