Միլիարդատեր Բրենսոնը տիեզերք կթռչի հուլիսի 11-ին՝ ավելի շուտ, քան աշխարհի ամենահարուստ մարդը (լուսանկար, տեսանյութ)
Բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը տիեզերք կթռչի հուլիսի 11-ին՝ ավելի շուտ, քան աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Virgin Galactic տիեզերական ընկերությունը:
«Միացե՛ք մեզ հուլիսի 11-ին՝ հետևելու մեր առաջին թռիչքին և տիեզերական նոր դարաշրջանի մեկնարկին: Հետհաշվարկը սկսվում է»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում:
Կարճատև տեսահոլովակում ներկայացվում են Unity տիեզերանավի անձնակազմի բոլոր՝ 6 անդամները՝ ներառյալ միլիարդատերը:
Իսկ New Shepard տիեզերանավի արձակումը, որով տիեզերք է թռչելու Բեզոսը, նախատեսված է հուլիսի 20-ին:
![]()
Join us July 11th for our first fully crewed rocket powered test flight, and the beginning of a new space age.
— Virgin Galactic (@virgingalactic) July 1, 2021
The countdown begins. #Unity22
https://t.co/5UalYT7Hjb. @RichardBranson pic.twitter.com/ZL9xbCeWQX










