Չինաստանը 5 արբանյակ է դուրս բերել ուղեծիր  

20:57 • 03.07.21

 

Չինաստանը հաջողությամբ իրականացրել է «Չանչժեն-2Դ» հրթիռակրի արձակումը, որը 5 արբանյակ է տեղափոխել ուղեծիր:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝ հղում անելով չինական լրատվամիջոցին, արձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 10:51-ին (երևանյան՝ 06:51) երկրի հյուսիսային հատվածում գտնվող Շանսի նահանգի Թայյուան տիեզերակայանից:

Հրթիռակիրն ուղեծիր է տեղափոխել երեք տեսակի չինական արբանյակ: Բոլոր արբանյակները բարեհաջող դուրս են բերվել ուղեծիր: Տվյալ արձակումը 376-րդն էր «Չանչժեն» շարքի հրթիռակիրների թվում:

Չինաստանը 5 արբանյակ է դուրս բերել ուղեծիր