«BMW 2-Series» նորագույն մոդելի արտաքին տեսքը գաղտնազերծվել է նախքան մեքենայի պրեմիերան (լուսանկարներ)  

20:46 • 04.07.21

Նորագույն BMW 2-Series կուպեի արտաքին տեսքը բացահայտվել է նախքան պրեմիերան: Երկրորդ սերնդի M240i xDrive երկդռնանի մոդելի լուսանկարը հրապարակվել է wilcoblok ինստագրամյան էջում, այնուհետև bmwblog-ը հաստատել է լուսանկարի իսկությունը:

Ինչպես փոխանցում է Motor.ru-ն, առաջին անգամ այս շարքի նորույթն առանց քողարկող ծածկույթի լուսանկարել հաջողվել էր դեռևս անցյալ տարի: Այն ժամանակ տեսախցիկը դարձյալ ֆիքսել էր M240i xDrive մոդելը: 14 ամսում բավարական մեքենաշինական հսկայի նորագույն մոդելի տեսքը փոփոխության չի ենթարկվել:

BMW-ին հաջողվել է զարմացնել երկրպագուներին. երկդռնանի մեքենան նախորդներից տարբերվում է բավարական մոդելների համար անսովոր օպտիկական համակարգով, դռների բռնակներով և այլ արտաքին տարրերով:

Մեքենայի տեխնիկական հատկությունների մասին հայտնել են հենց ընկերությունից: Կապոտի տակ գտնվում է 3 լիտր ծավալային, վեց մխոցային երկտուրբո շարժիչը, որի հզորությունը հասնում է 374 ձիաուժի: Շարժիչն աշխատում է ութաստիճան ավտոմատ փոխանցման տուփով:

«BMW 2-Series» նորագույն մոդելի արտաքին տեսքը գաղտնազերծվել է նախքան մեքենայի պրեմիերան (լուսանկարներ)