Իսրայելում ինքնաթիռին ամրակցվող լազերային զենք է փորձարկվել, որով հնարավոր է օդում թռիչք կատարող ԱԹՍ-ներ շարքից հանել (տեսանյութեր)
Իսրայելի պաշտպանության նախարարությունը և «Elbit Systems» ընկերությունը հայտնել են ելքային բարձր հզորությամբ լազերային նորաստեղծ «HPL-WS (High-Power Laser Weapon System» զինատեսակի բարեհաջող փորձարկման մասին, հայտնում է ТАСС-ը:
Զինատեսակի փորձարկումներն իրականացվել են Իսրայելի ՊՆ գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական վարչության, «Elbit Systems» ընկերության և Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից:
Փորձարկման ժամական զինատեսակը կիրառվել է տարբեր բարձրություններում ու հեռավորությունների վրա «HPL-WS» լազերային համակարգի միջոցով թռչող ԱԹՍ-ների չեզոքացման նպատակով:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է թեթև մարդատար ինքնաթիռում տեղադրված սարքն արձակած լազերի միջոցով այրում թռիչք իրականացնող ԱԹՍ-ն՝ շարքից հանելով այն:
«Օդում թռչող սարքերը որսալու և ոչնչացնելու կարողությունը նորարարական է համարվում և Իսրայելի հակաօդային պաշտպանության կարողությունների տեսանկյունից ռազմավարական փոփոխությունների է տանում: Իսրայելն աշխարհի առաջին պետություններից մեկն է, որը լազերային նման հզոր համակարգի կիրառմանն է հասել»,- ասված է Իսրայելի ՊՆ հայտարարությունում:










