Չինացի տիեզերագնացները 13 տարում առաջին անգամ բաց տիեզերք են դուրս եկել (տեսանյութ)

13:21 • 04.07.21

Չինացի տիեզերագնացներ Լյու Բոմինն ու Տան Հունբոն դուրս են եկել կառուցվող ուղեծրային կայանի «Տյանհե» հիմնական մոդուլից. ընթացքը հեռարձակել է երկրի Կենտրոնական հեռուստատեսությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Աղբյուրը նկատում է, որ վերջին տասներեք տարում սա առաջին դեպքն է, երբ Չինաստանի տիզերագնացները դուրս են եկել բաց տիեզերք: Վերջին անգամ դա տեղի էր ունեցել 2008-ին:

Չինական «Տյանգուն» բազմամոդուլային ուղեծրային կայանի շինարարությունը պաշտոնապես սկսվել է այս տարվա ապրիլի 29-ին, երբ «Տյանհե» հիմնական մոդուլը հաջողությամբ դուրս է եկել ուղեծիր: Դրա երկարությունը 16,6 մետր է, իսկ առավելագույն տրամագիծը՝  4,2 մետր:




Չինացի տիեզերագնացները 13 տարում առաջին անգամ բաց տիեզերք են դուրս եկել (տեսանյութ)