Vivo-ն ստեղծել է թռչող սմարթֆոն (լուսանկար)

17:46 • 05.07.21

Vivo-ն ներկառուցված անօդաչու սարքով սմարթֆոն է ստեղծել: Այս մասին հայտնում է հոլանդական LetsGoDigital հրատարակությունը, գրում է lenta.ru-ն: 

Արտոնագիրը դեկտեմբերին է ներկայացվել Համաշխարհային մտավոր սեփականության կազմակերպություն, սակայն հայտը չի հրապարակվել մինչև հուլիս: Փաստաթղթի համաձայն, սմարթֆոնը ներքևի մասում ունի մի խորշ, որտեղ տեղակայված է կոմպակտ անօդաչու թռչող սարքը, որը բաղկացած է չորս պրոպելերից, առանձին մարտկոցից, երկու տեսախցիկից, մոտեցման ինֆրակարմիր երեք սենսորներից: Քվադրոկոպտերը տվյալները փոխանցում է հեռախոսին Wi-Fi-ի և Bluetooth-ի միջոցով: 

Արտոնագրի նկարագրության համաձայն՝  ստեղծված սարքը նախատեսված է բարձրությունից լուսանկարներ ու տեսանյութեր անելու համար: Ենթադրվում է, որ օգտատերը քվադրոկոպտերը կարձակի դրսում և կօգտագործի այն օդից լուսանկարներ, տեսանկարներ կատարելու համար: Թռչող սարքը երկու տեսախցիկ է ստացել:

Քվադրոկոպտերն ունի չափազանց կոմպակտ չափսեր և փոքր քաշ, ուստի ուժեղ քամու պատճառով դրա աշխատանքը մեծ բարձրություններում դժվար կլինի:

Vivo smartphone flying camera

Vivo-ն ստեղծել է թռչող սմարթֆոն (լուսանկար)