Ingenuity ուղղաթիռը Մարսի վրա իրականացրել է իր ամենաբարդ թռիչքը, որը տևել է 166,4 վայրկյան (լուսանկար)

12:48 • 06.07.21

Ingenuity անօդաչու ուղղաթիռը հաջողությամբ հերթական թռիչքն է կատարել Մարսի մակերևույթի վրա՝  անցկացնելով նավիգացիոն և հեռահաղորդակցման համակարգերի մի շարք փորձարկումներ:

Այս մասին Twitter- ում տեղադրված հաղորդագրությամբ հայտարարել է ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության` ՆԱՍԱ-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիան:

«Մարսյան ուղղաթիռն ընդարձակում է Կարմիր մոլորակի սահմանները: Ուղղաթիռն ավարտեց իր իններորդ և մինչ օրս ամենադժվար թռիչքը` թռչելով 166,4 վայրկյան` 5 մ/վ արագությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ուղղաթիռը պետք է փորձարկեր նավիգացիոն ալգորիթմը, որը Ingenuity-ին թույլ է տալիս գտնել թռիչքի ուղին:

Image

Ingenuity ուղղաթիռը Մարսի վրա իրականացրել է իր ամենաբարդ թռիչքը, որը տևել է 166,4 վայրկյան (լուսանկար)