Հայտնի «ավտոհսկան» մարտահրավեր է նետել Tesla-ին
Աշխարհի չորրորդ խոշորագույն ավտոարտադրող Stellantis-ը մինչև 2025 թվականը 30 միլիարդ եվրո կծախսի իր մեքենաների էլեկտրականացման համար: Համապատասխան ռելիզին ծանոթացել է lenta.ru-ն:
Էլեկտրական մեքենաների ոլորտի առաջատարի՝ Tesla-ի հետ մրցակցելու համար կորպորացիան հինգ գործարան կկառուցի էլեկտրական մեքենաների մարտկոցների արտադրության համար: Դրանցից երեքը կլինի Եվրոպայում, երկուսը` Միացյալ Նահանգներում:
«Հիմա հիանալի ժամանակ է ժամացույցի սլաքը շրջելու և նոր մրցավազք սկսելու համար: Մենք ամբողջ արագությամբ գնում ենք դեպի էլեկտրաֆիկացում»,-ասել է Stellantis-ի գլխավոր տնօրեն Կառլոս Տավարեսը:
Stellantis-ից հայտնել են, որ կորպորացիայի բոլոր 14 ապրանքանիշերը, ներառյալ Opel, Peugeot, Fiat, Jeep, Alfa Romeo, Citroen, Dodge, Maserati, ամբողջությամբ կանցնեն էլեկտրական շարժիչների:










