Pfizer ընկերությունը մտադիր է ներկայացնել «Քովիդ-19»-ի դեմ պատվաստանյութի երրորդ չափաբաժնի կիրառման գիտափորձի արդյունքները  

14:58 • 11.07.21

Ամերիկյան Pfizer ընկերությունը, որը գերմանական BioNTech ընկերության հետ համատեղ հակակորոնավիրուսային պատվաստանյութ է ստեղծել (Comirnaty), մտադիր է առաջիկայում տեղեկացնել ԱՄՆ իշխանություններին պատվաստանյութի երրորդ չափաբաժնի կիրառման անհրաժեշտության մասին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով The Washington Post-ին:

Ամերիկյան պարբերականի տվյալներով՝ համապատասխան ճեպազրույցը կարող է տեղի ունենալ երկուշաբթի: Ակնկալվում է, որ հանդիպմանը կմասնակցեն ԱՄՆ ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին, Առողջապահության ազգային ինստիտուտների ղեկավար Ֆրենսիս Քոլինզը և ոլորտի այլ ներկայացուցիչներ:

Pfizer-BioNTech ընկերությունները մտադիր են առաջիկայում ներկայացնել երրորդ պատվաստանյութի կիրառման փորձարկումների արդյունքները, որոնց նախնական տվյալները ցույց են տվել, որ երրորդ դեղաչափը, որը ներերկվում է երկրորդից վեց ամիս անց, կայուն դիմադրողականություն է ապահովում՝ մեծ քանակով հակամարմիններ արտադրելով:

Pfizer ընկերությունը մտադիր է ներկայացնել «Քովիդ-19»-ի դեմ պատվաստանյութի երրորդ չափաբաժնի կիրառման գիտափորձի արդյունքները