«Երազում էի տիեզերք մեկնելու մասին, երբ դեռ երեխա էի». Ռիչարդ Բրենսոնը պատրաստվում է պատմական ուղևորությանը  

15:25 • 11.07.21

Բրիտանացի գործարար Ռիչարդ Բրենսոնը պատրաստվում է իր կիրակնօրյա թռիչքին դեպի տիեզերք: Թռիչքը կիրականացվի Virgin Galactic ընկերության հրթիռակրով, որը կբարձրանա 15 000 կմ:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, գործարարը նշել է, որ ցանկանում է ինքնուրույն գնահատել թռիչքի փորձառությունը, նախքան հաջորդ տարի կմեկնարկեն հաճախորդների մասնակցությամբ վճարովի ուղևորությունները դեպի տիեզերք:

Հրթիռակրի մեկնարկը կտրվի Նյու Մեքսիկո նահանգի կայանից տեղի ժամանակով 07:00-ին (երևանյան՝ 17:00): Ըստ ծրագրի՝ թռիչքը տևելու է 1,5 ժամ: Ընկերությունն ուղիղ միացմամբ կներկայացնի չցերթի ընթացքը:

«Ես երազում էի տիեզերք մեկնելու մասին, երբ դեռ երեխա էի, և ես ցանկանում են նման հնարավորություն ընձեռել հարյուր հազարավոր մարդկանց հաջորդ 100 տարիների ընթացքում»,- ասել է գործարարը:  

«Երազում էի տիեզերք մեկնելու մասին, երբ դեռ երեխա էի». Ռիչարդ Բրենսոնը պատրաստվում է պատմական ուղևորությանը