Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի թռիչքը տիեզերք հետաձգվել է
Բրիտանացի գործարար Ռիչարդ Բրենսոնը պատրաստվում է իր կիրակնօրյա թռիչքին դեպի տիեզերք: Սակայն ինչպես նշում է fontanka.ru-ն, թռիչքը հետաձգվել է մեկուկես ժամով. պատճառը եղանակային ոչ բարենպաստ պայմաններն են:
Ի սկզբանե որոշված էր, որ հրթիռակրի մեկնարկը կտրվի Նյու Մեքսիկո նահանգի կայանից տեղի ժամանակով 07:00-ին (երևանյան՝ 17:00):
Թռիչքը կիրականացվի Virgin Galactic ընկերության հրթիռակրով, որը կբարձրանա 15 000 կմ:
Գործարարը նշել է, որ ցանկանում է ինքնուրույն գնահատել թռիչքի փորձառությունը, նախքան հաջորդ տարի կմեկնարկեն հաճախորդների մասնակցությամբ վճարովի ուղևորությունները դեպի տիեզերք:










