Հրվ. Կորեայում ստեղծվել է զուգարանակոնք, որը «վճարում» է դրանից օգտվողներին
Ասիացի գիտնականը ստեղծել է զուգարանակոնք, որն արտաթորանքը վերածում է վիրտուալ փողի, որը կարելի է փոխանակվել սննդի կամ գրքի հետ:
Սարքը կղանքը վերածում է մեթանի, որն, իր հերթին, օգտագործվում է որպես էներգիայի աղբյուր, օրինակ՝ գազօջախի կամ ջեռուցման կաթսայի համար:
Ուշագրավ գյուտի մասին գրում է The Straits Times-ը: Դրա ստեղծողը Հարավային Կորեայի համալսարանի պրոֆեսոր Չո Չաե Վեոնուն է:
Սարքում տեղադրված է հատուկ վակուում, որն առանց ջրի օգտագործման արտաթորանքը վերցնում է և ուղարկում ստորգետնյա բաք: Դրանից հետո գործի են անցնում միկրոօրգանիզմները, որոնք արտաթորանքը վերածում են օգտակար ածխաջրածնի:
«Կղանքը կարող է էներգիայի արժեքավոր աղբյուր լինել և կարող է օգտագործվել նաև որպես օրգանական պարարտանյութ», - նշել է պրոֆեսորը:
Ուսանողների հետաքրքրությունը խթանելու համար նա ստեղծել է վիրտուալ արժույթ՝ Ggool, որը կորեերենից թարգմանաբար նշանակում է «մեղր»: Յուրաքանչյուր ուսանող, ով օգտագործում է «հրաշքի տեխնիկան», օրական ստանում է 10 Ggool: Համալսարանում փողը կարող է փոխանակվել տարբեր ապրանքների հետ՝ սուրճից մինչև լապշա, մրգեր կամ գրքեր:










