Մեկնարկել է միլիարդատեր Բրանսոնի թռիչքը տիեզերք (տեսանյութ)

19:54 • 11.07.21

Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը իրեն պատկանող Virgin Galactic ընկերության հրթիռակրով թռել է տիեզերք:

Ինչպես հաղորդում է CBS News-ը, հրթիռակրում Բրենսոնից բացի կա երկու օդաչու և երեք ուղևոր: 

Այն թռչելու է 15-20 կիլոմետր բարձրության վրա, ապա տիեզերանավն անջատվելու է հրթիռակրից, միացնելու է իր իսկ հրթիռային շարժիչը և հասնելու 80 կիլոմետր բարձրության: Անձնակազմի անդամները մոտ չորս րոպե կլինեն անկշռության վիճակում: Այնուհետև օդաչուները կսկսեն վայրէջքը:

 

Մեկնարկել է միլիարդատեր Բրանսոնի թռիչքը տիեզերք (տեսանյութ)