Աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Ջեֆ Բեզոսի ընկերությունը թույլտվություն է ստացել մարդկանց տիեզերք տեղափոխելու համար
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը լիազորագիր է տրամադրել միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հիմադրած Blue Origin ընկերությանը դեպի տիեզերք թռիչքներ կազմակերպելու և New Shepard տիեզերանավով մարդկանց ուղեծիր տեղափոխելու համար:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, տիեզերական ընկերությանը փորձարկումների ժամանակ հաջողվել է հաստատել, որ New Shepard ապարատային և ծրագրային ապահովումն անվտանգ է աշխատում:
Փորձնական թռիչքից հետո Blue Origin-ը համապատասխան թույլտվություն է ստացել, որը վավեր է մինչև այս տարվա օգոստոս:
Նշենք, որ New Shepard տիեզերանավով հուլիսի 20-ին կիրականացվի առաջին կառավարվող չվերթը դեպի ուղեծիր, որին կմասնակցի աշխարհի ամենահարուստ մարդը` Ջեֆ Բեզոսը:
Հիշեցնենք, որ նախօրեին առաջին անգամ նման թռիչք է տեղի ունեցել. ուղեծիր է թռել ամերիկյան Virgin Galactic ընկերության սեփականատեր Ռիչարդ Բրենսոնը:










