Իսրայելը կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը կփորձարկի Ուկրաինայում և Վրաստանում

13:50 • 13.07.21

Կորոնավիրուսի դեմ իսրայելական NRx Pharmaceuticals ընկերության Brilife պատվաստանյութի 3-րդ փուլի փորձարկումները կանցկացվեն ո՛չ միայն Իսրայելում, այլև Ուկրաինայում և Վրաստանում, գրում է The Times of Israel-ը։

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հույս է հայտնել, որ այս համագործակցությունը կօգնի ավարտին հասցնել պատվաստանյութի մշակումը և Իսրայելին սեփական դեղամիջոցն արտադրող կդարձնի, որը առևտրային ոլորտում նույնպես կիրացվի։ Նախարարը պատվաստանյութի 3-րդ փուլի փորձարկումներն անցկացնելու մասին համաձայնագրի ստորագրումն անվանել է «գերազանց նորություն»։

Իսրայելական պատվաստանյութը ստեղծվել է արդեն գոյություն ունեցող վիրուսի հիման վրա և կլինիկական փորձարկումները սկսվել են նախորդ տարվա նոյեմբերի 1-ից։

 

Իսրայելը կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը կփորձարկի Ուկրաինայում և Վրաստանում