100 կմ/ժամը՝ 2,5 վայրկյանում, հզոր հիբրիդային ուժային համակարգ. Aston Martin-ը ներկայացրել է Valhalla սուպերքարի սերիական մոդելը (լուսանկարներ)
Բրիտանական Aston Martin ընկերությունը ներկայացրել է Valhalla սուպերքարի սերիական տարբերակը՝ հիբրիդային ուժային համակարգով, որի հիմքում ընկած է V8 շարժիչը:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, նորույթն իր դիզայնը ստացել է Vakyrie-ի ոճով՝ լուսադիոդային լուսարձակներ, ակտիվ աերոդինամիկ համակարգ, ինչպես նաև «Ֆորմուլա-1»-ի բոլիդների ոճով սրահ:
Aston Martin Valhalla-ն կառուցված է մեծամասամբ ածխածնի մանրաթելի հիմքով: Մեքենայի զանգվածը կազմում է մոտ 1550 կգ:
Ուժային համակարգը կազմված է 4 լիտր ծավալային V8 շարժիչից, երկու էլեկտրաշարժիչից: Ուժային համակարգի ընդհանուր հղորությունը կազմում է 950 ձիաուժ:
Առանց ներքին այրման շարժիչը միացնելու մեքենան անցնում է 15 կմ տարածություն և զարգացնում է 130 կմ/ժամ արագություն: 100 կմ/ժամը զարգացնելու համար մեքենային անհրաժեշտ է 2,5 վայրկյան, իսկ առավելագույն արագությունը կասնում է 330 կմ/ժամի:














