Tigershark շարժիչ, 177 ձիաուժ հզորություն. Jeep-ը ցուցադրել է իր նոր ամենագնացը (տեսանյութ, լուսանկարներ)
Jeep ընկերությունը ներկայացրել է նոր Jeep Compass ամենագնացը: Այս մասին տեղեկացնում է CarBuzz-ը:
Ամենագնացի ներքին հարդարանքը հագեցած է 21,3 սանտիմետրանոց սենսորային էկրանով` Uconnect 5 տեղեկատվական-ժամանցային համակարգով և 25,7 սանտիմետրանոց գործիքային վահանակով:
Մեքենան ունի 75 գործառույթ, ներառյալ ավտոմատ արգելակումը:
2,4 լիտրանոց Tigershark շարժիչն ունի 177 ձիաուժ հզորություն:
Գործարանային Jeep Compass մոդելի գինը 24 995 դոլար է: Մեքենան ամերիկյան շուկայում կհայտնվի արդեն այս աշնանը:



















