Տիեզերք թռած միլիարդատեր Բրենսոնն այժմ էլ մտադիր է հյուրանոց կառուցել Լուսնի վրա (լուսանկարներ)

09:45 • 15.07.21

Միլիարդատեր, Virgin Galactic տիեզերական ընկերության հիմնադիր Ռիչարդ Բրենսոնն իր իսկ ընկերության ստեղծած Unity տիեզերանավով տիեզերք թռչելուց հետո, այժմ էլ պատմել է Լուսնի մակերևույթին հյուրանոց կառուցելու պլանների մասին, գրում է Daily Mail-ը:

«Մի օր մենք Լուսնի վրա հյուրանոց կկառուցե՞նք, որի մասին ես միշտ երազել եմ, թե՞ դա կթողնեմ իմ երեխաներին՝ կտեսնենք: Բայց դա ևս մի երազանք է, որը, եթե ժամանակ ունենամ, սիրով կիրականացնեմ մի հրաշալի օր»,- ասել է Բրենսոնը:

Նա նաև հայտնել է, որ իր ընկերությունը կստեղծի շատ տիեզերանավեր՝ այդկերպ նվազեցնելով Երկրի ուղեծիր ուղևորությունների արժեքը, որն այժմ մոտ 250 000 դոլար է:

Միևնույն ժամանակ, նրա նոր սարքերը կկարողանան ավելի բարձր ու ավելի երկար թռչել, վստահ է միլիարդատերը:

«Միգուցե մի օր, երբ մենք ունենանք 20 տիեզերանավ, ինձ համար կրկին տեղ լինի, օրինակ` իմ 90-ամյակին: Սակայն տեսնենք՝ ինչպես կլինի: Ես գրեթե վերադարձել եմ Երկիր, բայց ոչ այնքան: Դա իմ ամբողջ կյանքի երազանքն էր: Երազանքները հազվադեպ են իրականանում»,- ասել է 70-ամյա Բրենսոնը:

Virgin Galactic founder Richard Branson, left, receives a Virgin Galactic made astronaut wings pin from Canadian astronaut Chris Hadfield after his flight to space from Spaceport America near Truth or Consequences

 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, միլիարդատեր, Virgin Galactic տիեզերական ընկերության հիմնադիր Ռիչարդ Բրենսոնն իր իսկ ընկերության ստեղծած Unity տիեզերանավով տիեզերք թռչելուց հետո կիսվել է տպավորություններով:

Հիշեցնենք, որ Ռիչարդ Բրենսոնն օրերս դեպի տիեզերք անդրանիկ թռիչքից հետո վերադարձել է Երկիր: Նա և մյուս ուղևորները բարձրացել են 88 կմ բարձրության վրա և մի քանի րոպե անցկացրել անկշռության մեջ: Ամբողջ թռիչքը տևել է մեկ ժամից մի փոքր ավելի: Տիեզերանավի անձնակազմը բաղկացած է եղել 4 հոգուց:

«Ես մանկուց երազել եմ այս պահի մասին, բայց ոչինչ չէր կարող ինձ նախապատրաստել տիեզերքից Երկրի տեսարաններին: Դա կախարդական էր», - պատմել է նա:

Branson travelled 53.5 miles above the surface of the Earth, taking him and five crew mates to the edge of space where they experienced weightlessness, telling the Today show on NBC this morning: ‘Once you’re an astronaut, you’re always an astronaut'

70-ամյա Բրենսոնն իր երախտագիտությունն է հայտնել ընկերության բոլոր աշխատակիցներին, որոնք մասնակցել են նախագծի իրականացմանը, և նրանց, ովքեր ուղղակի աջակցել են Virgin Galactic-ին: Նա առանձնակի շնորհակալություն է հայտնել կնոջը, երեխաներին, թոռներին և բոլոր ընկերներին:

«Ես սիրում եմ ձեզ»,- ասել է նա:

Տիեզերք թռչելու հարցում առաջինը լինելու համար պայքարում Բրենսոնն առաջ է անցել Forbes-ի իր մրցակիցներից՝ Ջեֆ Բեզոսից և Իլոն Մասկից: Ի դեպ, նրանք արդեն շնորհավորել են նրան բարեհաջող թռիչքի կապակցությամբ:

Տիեզերք թռած միլիարդատեր Բրենսոնն այժմ էլ մտադիր է հյուրանոց կառուցել Լուսնի վրա (լուսանկարներ)